Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը՝ մասնագետների թիմի հետ միասին, տնտեսական ռեֆորմներ կանցկացնի Ղազախստանում: Այս մասին այսօր հաղորդել է The Telegraph-ը:
«Թոնի Բլերը Մուամար Քադաֆիի մահից հետո հնարավոր է, որ կորցրել է իր լավագույն ընկերոջը, սակայն նա չի հուսահատվում: Նա իր բիզնեսի համար գտել է մեկ ուրիշ ավտորիտար ղեկավարի: Դա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է»,- ասվում է թերթի հոդվածում:
Թերթի տեղեկացմամբ՝ Բլերն իր աշխատանքի համար կստանա ավելի քան 8 միլիոն ֆունտ: Նախկին վարչապետի ներկայացուցիչը հրաժարվել է հաստատել այդ թիվը: