Monday, 22 06 2026
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները

Գյուղացին լոդրացել է. Գեղամասարի գյուղապետ

«Էսօր եթե գյուղացին աշխատի՝ լավ էլ կապրի: Միսը արժի 1300 դրամ, 1 ցլիկը՝ 1000 դոլար: Խոտը չեն գնում հնձելու: 40%-ն են հնձել, մնացածը արտում է մնացել: Գալիս, ասում էին՝ էս ալյուրը քեզ, էս լոբին՝ քեզ: Եթե փարոսը հանվի, սաղ գյուղացիք կաշխատեն»,- Լոռու մարզի Գեղամասար համայնք այցելած մի խումբ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գյուղի ղեկավար Ստասիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վատն այն է, որ մի անգամ է բերք ստացվում: Հողի վարն այստեղ արժի 40 հազար դրամ, դրան հավելած կուլտիվացիան ու ցանքսը՝ 40 հազար դրամ, 100 հազար դրամ էլ ցորենի սերմը, արդյունքում 1 հեկտար հողի մշակությունը 200 հազար դրամ է արժենում: Գյուղապետի խոսքով՝ եթե եղանակը վատ լինի, կարկուտ գա, բերքը կորում է: Գյուղում հակակարկտային կայան չկա, իսկ տեղադրելու համար պահանջում են, որ 5 գյուղերով միավորվեն, յուրաքանչյուրը 5 մլն դրամ տա: Ս. Հովհաննիսյանը նշեց, որ այդքան գումար իրենք չունեն:

Ս. Հովհաննիսյանը նաև նշեց, որ լուրջ խնդիր է նաև գյուղտեխնիկայի բացակայությունը. «Գյուղապետարանի տրամադրության տակ ոչ մի հատ չկա: Անհատներն էլ իրենց գներն են թելադրում: Նախարարության աճուրդին բյուջե չունենք, որ մասնակցենք»:

1990-ականների սկզբին գյուղում կոոպերատիվ է գործել, բայց մարդիկ չեն կարողացել համատեղ աշխատել: Թե ինչո՞ւ հիմա չեն ձևավորվում կոոպերատիվներ, հաշվի առնելով, որ պետությունը աջակցում է դրանց, գյուղապետը նշեց, որ կոոպերատիվի գաղափարը գյուղացուն դեռ «տեղ չի հասել», եթե մի քանի տեղ կոոպերացիաները սկսեն աշխատել ու ժողովուրդը տեսնի, որ օգուտ են տալիս, ապա իրենք էլ կստեղծեն. «Վախենում են, որ վարկեր վերցնեն՝ չկարողանան տակից դուրս գալ և այլն»:

Գյուղի հիմնական խնդիրը, ըստ Ս. Հովհաննիսյանի, խմելու ջուրն է. «Սարից եկող ջուր ունենք, բայց ջրօգտագործման թույլտվություն են տվել, որի ժամկետը լրացել է: Ինձ 10 անգամ կանչում են բնապահպանության նախարարի մոտ, թե՝ արի, ժամկետը երկարացնենք: Բայց ինչի՞ եմ գնում Երևան, երբ նախարարության մասնաճյուղը Վանաձորում կա, կլոր կնիք էլ ունենք ու կարող են իրենք տալ: Մոնիտորինգի համար 87 հազար դրամ են ուզում, որ ջուրը փորձաքննության ենթարկեն: Ինչի՞ համար»:

Գյուղի բնակչուհիներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, չհամաձայնեց գյուղացիների «լոդրանալու» մասին գյուղապետի կարծիքին. «Պարարտանյութը 9-10 հազար դրամ է դարձել, անասուն գնելու հնարավորություն էլ չունեմ: Մի հողով ոչինչ չի լինում, եթե նպաստն էլ չլինի՝ ես կմեռնեմ: Տուն ունեմ, բայց չենք կարող քարերը կրծել-կշտանալ: Շատ վատ է գյուղի դրությունը»:

Գյուղում այժմ բնակվում է 943 հոգի: Տղամարդկանց 90%-ը մեկնում է արտագնա աշխատանքի: Համայնքի բնակիչ Ակվիբաս Կարապետյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր 2 տղան էլ են Ռուսաստան մեկնել՝ արտագնա աշխատանքի. «Այստեղ այլևս ի վիճակի չէին ապրել: Սարի գլխին 1 բաժին հող են հատկացրել, ոչ մի բան չի աճում: Ես ու իմ պառավս մի կերպ յոլա ենք գնում. 2 անասուն եմ պահում, չենք կարողանում այն գումարը ետ գցել, որ տրակտորիստին տանք: Աշխատատեղ չկա, առաջ աշխատում էի, ամեն գործ էլ անում էի, վերելակների գործարանը կար Սպիտակի, Նալբանդի գործարանը կար: Հըմի չկա, հեսա ձյունն էկավ, պըտի նստենք տները, անելու բան չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում