Եկատերինբուրգի քաղաքացիները ստորագրություններ են հավաքում՝ «Մեր գժանոցը քվեարկում է Պուտինի օգտին» երգը «Եվրատեսիլ» մրցույթին ուղարկելու համար: Այս մասին հաղորդում է mignews.com կայքը:
Սա Рабфак խմբի ստեղծագործությունն է: Այդ խմբի ղեկավար Ալեքսանդր Սեմյոնովը հայտարարել է, որ չէր կարող անտարբեր մնալ, երբ Պուտինը երրորդ անգամ է պատրաստվում դառնալ նախագահ:
«Ես Ռուսաստանը գժանոց չեմ համարում, սակայն հանդուրժել չեմ կարող այն, որ մեր երկրի բնակիչներից խլել են իշխանափոխություն կատարելու իրավունքը: Այ հենց սա է կատարյալ գժանոցը»,- ասել է Սեմյոնովը:









































