Հարյուրավոր սերբ ցուցարարներ կարողացել են կանգնեցնել ՆԱՏՕ-ի այն զորաբաժինը, որը փորձել է քանդել Կոսովոյի հյուսիսում կառուցված բարիկադները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Շաբաթ գիշերը խաղաղապահների ջոկատը փորձել է անցնել 16 ճանապարհային արգելափակումներից երեքը, սակայն նրանց կանգնեցրել են սերբ ցուցարարները, որոնք նստած են եղել ճանապարհի երկայնքով:
Սերբերը բարիկադներով փորձում են կանգնեցնել ալբանական ղեկավարությանը, որը ձգտում է իր ազդեցությունն ավելի մեծացնել Կոսովոյի՝ սերբերով բնակեցված տարածքների վրա:








































