Իսահակյան փողոցի 18 շենքի դիմաց երեկ երեկոյան վրաերթի է ենթարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Վահագն Մինասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ 34-ամյա Գրիգոր Դոդոյանը Lexus GS – 300 մակնիշի 05 ՍԼ 288 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 41-ամյա Վահագն Մինասյանին
Վ. Մինասյանին տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:










































