Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ինչքա՞ն կդիմանան գալարումներին

Ինչո՞ւ է «Հանրապետական» կուսակցությունը մի կողմից հայտարարում, թե ինքն ուժեղ է միայնակ և միայն բարի կամքից ելնելով է իշխանության լծակները կիսում կոալիցիայի հետ, բայց միևնույն ժամանակ, փորձում է հնարավորինս սքողել ԲՀԿ հետ ունեցած տարաձայնությունները:

Իրականում ուժեղ կուսակցությունը հիմա շատ հանգիստ վեր կկենար, ու ինչ-որ խորհրդավոր ներկուսակցական գործկոմի նիստեր անցկացնելու փոխարեն, ընդ որում` դրանց անցկացման մասին լուրերը մի հազար անգամ հերքելուց հետո, պարզապես կհայտարարեր ԲՀԿ-ին՝ կա՛մ մնում ես և հայտարարում լոյալությունդ կոալիցիոն հուշագրի հանդեպ, կա՛մ քո հետ գործընկերության այդ հուշագիրը ես եմ խզում: Բայց ՀՀԿ-ն, չգիտես ինչու, չի անում այդ բանն ու «Բարգավաճին» դուռը ցույց տալու քայլին չի դիմում: Բայց ՀՀԿ-ականները դրա «տակից դուրս գալու» տարբերակն էլ են գտել՝ նրանք հայտարարում են, թե պարզապես չեն ուզում երկրի ներքին կայունությունը խանգարել: Բայց ՀՀԿ-ն ինքն էլ, թերևս, չի հասկանում, որ դրանով երկրի հակասահմանադրականությունն է կամա, թե ակամա ի ցույց դնում:

Ի՞նչ է նշանակում երկրի կայունություն, եթե կուսակցությունը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն, ու նաև նախագահի պաշտոնն էլ իր ներկայացուցչինն է: Կայունության մասին խոսել կարելի էր, ասենք, այն դեպքում, երբ կոալիցիան էր միայն կարողանում խորհրդարանում մեծամասնություն ապահովել, իսկ դրա փլուզումից հետո մեծամասնություն չէր հավաքի որևէ կուսակցություն կամ կհավաքեր այլ կուսակցություն: Մինչդեռ ՀՀԿ-ն 2007 թվականի ընտրության պաշտոնական արդյունքով խորհրդարանում ունի պարզ մեծամասնություն: Այսինքն` ՀՀԿ-ն կարող է առանց ԲՀԿ-ի էլ, առանց ՕԵԿ-ի էլ աշխատել խորհրդարանում: Հետևաբար ի՞նչ անկայունության մասին է խոսքը, եթե ասենք` ԲՀԿ-ին ուղղակի ցույց տան դուռը: Ի՞նչ պիտի անի ԲՀԿ-ն:

Հեղափոխությո՞ւն: Ինչպե՞ս: Ինչո՞վ: Պետք է գնա ու միանա Կոնգրեսի՞ն: Մի՞թե այդ դեպքում ՀՀԿ-ն չի կարող առնետավազք կազմակերպել ԲՀԿ-ում, երբ այնտեղ հավաքված նախկին ու ներկա պաշտոնյաներն ու գործարարները, ինչպես նաև միջին և ստորին օղակների չինովնիկները ուղղակի կենթարկվեն վարչահրամայական ապարատի ճնշումներին, հարկային և ուժային հետապնդումներին, և չդիմանալով «առերեսմանը», պարզապես դուրս կփախչեն ԲՀԿ-ից: Այդ դեպքում արդեն Կոնգրեսին միանալը կլինի եղած-չեղած մի հաշիվ, որը թե՛ Կոնգրեսին օգուտ չի տա, թե՛ առավել ևս` ԲՀԿ-ին:

Բայց… Գուցե ԲՀԿ-ն գնա ու Քոչարյանին միանա, հետն էլ` ասենք Դաշնակցությանը: Այդ դեպքում ի՞նչ կլինի: Այդ դեպքում արդյո՞ք առնետավազքը հենց ՀՀԿ-ում չի լինի: Ի դեպ, արժե հիշել Քոչարյանի հայտնի հայտարարությունն այն մասին, որ 2006-07 թվականներին ինքն է շատ մարդկանց խորհուրդ տվել մտնել ՀՀԿ և հզորացնել կուսակցությունը: Արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ մարդիկ կարող են Քոչարյանի մի հրամանով դուրս գալ ՀՀԿ-ից ու միանալ ՀՅԴ-ԲՀԿ տանդեմին՝ Քոչարյանի գլխավորությամբ: Արդյոք հենց սա չէ՞ այն անկայունությունը, որից վախենում է ՀՀԿ-ն: Բայց այդ դեպքում էլ, բնականաբար, հարց է առաջանում, թե ունենալով այդպիսի հեռանկար` ինչի՞ց է վախենում Ռոբերտ Քոչարյանը, որ չի վերադառնում մեծ քաղաքականություն, որ ԲՀԿ-ին չի համոզում կամ պարտադրում դուրս գալ կոալիցիայից և ՀՅԴ հետ գործակցություն կամ դաշինք հաստատելով` քանդել նաև ՀՀԿ-ն ու կազմել նոր իշխանական կոալիցիա, որն անվստահություն կհայտնի Սերժ Սարգսյանին ու նախագահ կդարձնի Քոչարյանին: Քոչարյանն էլ երևի թե վախենում է նրանից, որ Սերժ Սարգսյանն այդ դեպքում կգնա ու կմիանա Հայ ազգային կոնգրեսին, նրա հետ ուղղակի կամ անուղղակի դաշնակցությամբ դիմագրավելով Քոչարյանին: Իսկ ինչո՞ւ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միմյանց չեն կարողանում «միանալ»: Ի՞նչն է նրանց խանգարում հարցն ավելի պարզ ձևով լուծել, կիսել իշխանությունը` ինչպես, ասենք, եղել է մինչև 2008 թվականը, ու ամրակուռ այդ միասնությամբ էլ դիմագրավել թե՛ հասարակությանը, թե՛ միջազգային ճնշումներին, ինչպես արել են մոտ տասը տարի շարունակ:

Ըստ ամենայնի, խանգարում է հենց այն, ինչ նրանք արել են տասը տարի շարունակ: Այսինքն` նրանց «միավորվելուն» խանգարում է իրենց իսկ համակարգը: Այդ համակարգը կանգնել է ինքնախժռման անխուսափելի իրողության առաջ, որովհետև այլ կերպ չէր կարող լինել՝ երկրում խժռելու ուրիշ յուղոտ պատառ չի մնացել, ու իշխանության տարբեր սեգմենտները, այդ թվում` երկու գլխավոր թևերը, այլևս միմյանց ափսեների պատառներին են աչք դրել, որովհետև մնացյալ բոլորի ափսեների մեջ հենց իրենք են միայն ոսկորներ թողել` իրենց ներքին արատավոր քաղաքականությամբ: Այդ քաղաքականությունն իրեն կարող էր թույլ տալ, ասենք, ԽՍՀՄ-ը մի 70 տարի, կամ ասենք` Իրանը մի 40-50 կամ թեկուզ 60 տարի, կամ` Իրաքը մի այդքան, Եգիպտոսը, Թունիսը, Լիբիան:

Երկրներ, որոնք ունեն տարբեր ռեսուրսներ, շահեկան դիրք, ծով և այլն: Բայց ռեսուրսներով ակնհայտորեն սուղ ու նաև չավարտված պատերազմի աշխարհաքաղաքական բարդ պայմաններում ապրող Հայաստանն այդպիսի քաղաքականություն կարող է թույլ տալ մաքսիմում 20 տարի, իսկ դրանից հետո արդեն սկսվում են գալարումներն ու համակարգային հոգեվարքը: Այդ փուլը կարող է տևել նույնիսկ մի քանի տարի, բայց միևնույն է, ելքը մեկն է՝ համակարգը չի կարող վերադառնալ նախկին հանգիստ կյանքին, ու գալարումներն են դառնալու համակարգային առօրյան: Ինչքա՞ն կդիմանա համակարգն այդպիսի առօրյայով` հատկապես այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացիական դաշտում էլ կարծես թե հակառակ պրոցեսն է` գալարումների փուլն ավարտվում է և գալիս է գիտակցության պարզեցման և պատկերացումների բյուրեղացման փուլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում