Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից, վերջերս ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին Իտալիայի Հանրապետության քաղաքացիներ Վինչենցո Տորինոյին և Անտոնիո Կավեին:
Վերջիններս մի շարք քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի հասնող գումարներ էին կորզել:
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 62-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը, ճանաչել է Տորինոյին և Կավեին, որոնք մայիսին Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտ, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ վերցրել են 900 եվրոյին համարժեք դրամ:
Վ. Տորինոն և Ա. Կավեն կալանավորված են:
Նախաքննությունը շարունակվում է:










































