Օսլոյում 2014թ. կբացվի հսկայական այգի, որտեղ կցուցադրվեն 80 քանդակներ:
Ինչպես գրում է The Art Newspaper պարբերականը, շուրջ մեկ տարի առաջ նման նախաձեռնությամբ է հանդես եկել հավաքորդ Քրիստիան Ռինգնեսը:
Այգին կտեղակայվի Էկբերգ բլրի վրա` Նորվեգիայի մայրաքաղաքից 15 րոպե հեռավորության վրա: Նախագծի իրականացման համար Ռինգնեսը հիմնադրել է C Ludens Ringnes Foundation ֆոնդը`իր միջոցներից հատկացնելով 39 միլիոն եվրո:
Ի սկզբանե, ծրագրվում էր, որ ցուցադրությունը ունենալու է «կանացի» թեմատիկա, սակայն ավելի ուշ հիմնադրամը որոշեց հրաժարվել այս մտքից:
Ներկայում արդեն ընտրվել է 25 քանդակ:
Պարբերականի փոխանցմամբ` հիմա նախագծի վրա աշխատում է 4 նկարիչ` բազմաթիվ հեղինակավոր մրցանակների հեղինակ ամերիկացի Ջեյմս Տարելը, քանդակագործ-կոնցեպտուալիստ Դեն Գրեհեմը, վիդեոինստալացիաներով զբաղվող Թոնի Օսլերը և նկարիչ-կոնցեպտուալիստ Ջեննի Հոլցերը:
Հավաքորդը գնել է նաև ռեստորան, որը տեղակայված է 1927թ. շինության տարածքում:







































