Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 21-ին` ժամը 15:30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները
Հովտաշատ գյուղից բերման են ենթարկել 22-ամյա Գոռ Մկրտչյանին:
Վերջինս ս.թ. հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով` գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:









































