Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Գյուտ Խաչի տոնը

Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Գյուտ Խաչի տոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տոնի պատմությունն ու նշանակությունը ներկայացրեց Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

Ըստ քահանայի` Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն, որոնցից մեկը՝ Գյուտ Խաչի տոնը, նշվում է վաղը: Խաչին նվիրված չորս տոներն են` Երևումն Սուրբ Խաչի, Խաչվերաց, Վարագա Սուրբ Խաչի և Գյուտ Խաչի:

Ներկայացնենք տոնի պատմությունը. Քրիստոսի արյամբ ողողված խաչը մեծ հրաշքներ էր գործում` խաչով մարդիկ քրիստոնյա էին դառնում: Երուսաղեմում հրեաները հալածում էին քրիստոնյաներին և չէին ընդունում խաչը, այս պատճառով վերցնում են տիրոջ խաչափայտը և թաղում հողի տակ: Պատրոնիկե թագուհին ցանկանում է գտնել խաչափայտը. գտնում է երեքը, և որպեսզի պարզի, թե ո՞րն է Տիրոջ խաչափայտը, դնում է մահացած աղջկա վրա, ով կենդանանում է, խաչը սկսում է բազում հրաշքներ գործել: Երբ թագավորն ու թագուհին մահանում են, հրեաները նորից առևանգում են խաչը և այն թաղում աղբակույտի մեջ: 315 թվականին, երբ քրիստոնեությունը դարձավ ազատ դավանելու կրոն, Հեղինե կայսրուհին գնում է փնտրելու տիրոջ խաչափայտը և երկնքից նշան ստանալու: Տիրոջ ողորմությամբ Հուդա անունով մի հրեայի օգնությամբ գտնում է խաչափայտը, գտնում է նաև Պիղատոս կուսակալի եռալեզու տախտակը, որի վրա գրված էր՝ «Հիսուս Քրիստոս թագավոր հրեաների»: Եվս մեկ անգամ համոզվելու համար, որ գտել է Տիրոջ խաչափայտը՝ այն դնում է մահացածի մարմնին, և նա կենդանանում է: Դա 327թ. էր, այդ ժամանակից ի վեր խաչի գյուտը տոնվում է ընդհանրական եկեղեցում, այսինքն` բոլոր քրիստոնեական եկեղեցիներում:

Հայաստանում խաչին նվիրված վերջին տոնը` Գյուտ Խաչի տոնը, տոնվում է հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակի օրը:

«Այս օրը եկեղեցում պարզապես պատարագ է մատուցվում, և քանի որ վերջին տոնն է, այլ ծիսական արարողություններ չկան»,- նշեց քահանան` հավելելով, որ խաչափայտի մասունքներից ունի նաև Հայ Առաքելական եկեղեցին. դրանք պահպանվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում