Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի սկզբին այցելելու է Թուրքիա։ Այնտեղ նա մասնակցելու է ձեռնարկատիրության հարցերին նվիրված Ստամբուլի գագաթնաժողովին։
Բայդենը Թուրքիայում հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնատար անձանց հետ։ Այդ հանդիպումներում քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարում երկկողմանի համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրներ, տնտեսական և այլ հարցեր։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին էլ Թուրքիա է այցելելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:









































