«Երկիր»-ը գրում է, որ ՀՀ նախագահը դեռևս 2008 թվականին իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, թե հարկավոր է խթանել ծնելիությունը:
«Որոշ վերլուծաբաներ նույնիսկ որոշ թվեր կանխատեսեցին, որ եթե «նոր» կառավարությունում այդ նպատակով դրամական օժանդակություն ցուցաբերի ընտանիքներին, յուրաքանչյուրում կծնվի 3-ից ավելի երեխա»:
Սակայն վերջերս «Երկիր»-ի թղթակցին Վայոց ձորի լեռնային Սալլի գյուղում (66 ընտանիք` 256 բնակիչ) հայտնեցին, որ իրենց գյուղում վերջին երեխան ծնվել է 2007 թվականին: «Էն էլ այդ ընտանիքում 7 աղջիկ էր ծնվել, և տղա ունենալու համար բերեց: Թե չէ այդ երեխան էլ չէր ծնվի»,- պատմել են գյուղում:








































