Smart Cover ծալովի մագինսական շապիկի օգնությամբ հնարավոր է մուտք գործել ամուր գաղտնաբառ ունեցող iPad 2 պլանշետի տվյալների բազա, հայտնում է 9to5Mac.com կայքը: Դրա համար պարտադիր չէ իմանալ ծածկագիրը:
Որպեսզի ակտիվացնեն iPad-ը`շրջանցելով գաղտնաբառը, անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը` սարքավորումը դնել քնած ռեժիմի վրա, այնուհետև սեղմել սնուցման կոճակը` մինչև որ էկրանին հայտնվի «սողուկը», ապա iPad-ը ծածկել Smart Cover շապիկով: Դրանից հետո շապիկը պետք է հանել և սեղմել Cancel կոճակը: Այդպես սարքավորման ծածկագիրը կկոտրվի:
Այս կերպ հնարավոր է մուտք ունենալ ոչ միայն դեպի պլանշետի բոլոր գործառույթներին, այլև այն հավելվածներին, որը նա ստացել է մինչև «քնած» ռեժիմին անցնելը:
iPad 2-ը Apple ընկերության միակ սարքավորումը չէ, որ կարելի է միացնել`շրջանցելով գաղտնաբառը:








































