Հոկտեմբերի 21-ին Քիմ Քարդաշյանը նշում է իր ծննդյան օրը: Նա դարձավ 31 տարեկան:
Քարդաշյանը իր ծննդյան օրը գտնվում է Նյու-Յորքում, որտեղ մասնակցում է ֆիլմերի նկարահանումների: Այս մասին գրում է eonline.com կայքը:
«Ես կարծում եմ, որ 31 տարեկանը ավելի վատ է: Դա նշանակում է, որ ես իսկապես չափահաս եմ», ասել է Քիմը:
Քիմը, սակայն, ծննդյան տարեդարձը կնշի շաբաթ օրը, քանի որ հիմա զբաղված է նկարահանումներով և պատրաստվում է վերադառնալ Լոս Անջելես:









































