Հոկտեմբերի 21-ին` ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Պտղունք գյուղի թիվ 13 տան քարե ցանկապատին, այնուհետև`թիվ 9 տան դիմացի մետաղյա սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










































