Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, որ Բրյուսելում հոկտեմբերի 28-ին կայանալիք նիստի ժամանակ խորհուրդ կտա Լիբիայի պատերազմը հայտարարել ավարտված: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ես խորհուրդ կտամ ՆԱՏՕ-ի Խորհրդին ավարտել առաքելությունը: Այն ՆԱՏՕ-ի համար կլինի շատ լավ օր, շատ լավ օր լիբիացի ժողովրդի համար»,- իր Facebook-յան էջում գրել է Ստավրիդիսը:
Հիշեցնենք, որ Քադաֆին հոկտեմբերի 20-ին գերեվարվել էր Ազգային անցումային խորհրդի զորքերի կողմից՝ Սիրթ քաղաքի գրավման ժամանակ և ստացած վերքերից մահացել:









































