Վիրջինիա նահանգում Սիմոն և Սթենլի Քրիսթիան ամուսնական զույգը Cash 5 վիճակախաղով 200 հազար դոլար է շահել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Սիմոն Քրիսթիանը պատմել է, որ ինքն ամուսնու հետ ընտրել է 1, 4, 6, 8 և 9 թվերը: Նա խոստովանել է, որ թվերի ընտրության վրա ազդել է իր երազը, որում նա հանդիպել և զրուցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հենց այդ պատճառով էլ նա որոշել է ընտրել Օբամայի ծննդյան օրվա (օգոստոսի 4 (8-րդ ամիս), 1961թ.) թվերը:
Ամերիկացի զույգն արդեն ստացել է գումարը, սակայն դեռ չի որոշել՝ ինչպես այն օգտագործել:









































