Շիայական «Հիզբոլլահ» ծայրահեղական խմբավորման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ իր զինյալները կարող են պատասխանել Իսրայելի հնարավոր հարձակումներին:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post պարբերականը, Նասրալլահը խոստացել է գրոհել անմիջապես Թել Ավիվը, և ոչ թե երկրի հյուսիսի փոքր քաղաքները, ինչպես դա եղավ անցյալ անգամ` 2006 թ.:
Այսպիսի հայտարարություն նա արել է այն բանից հետո, երբ երեկ լիբանանյան մամուլը տեղեկություն էր տարածել, թե «Հիզբոլլահի» և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի է, քանի որ Երուսաղեմն իբր ցանկանում է օգտվել Սիրիայում անկայունությունից` Լիբանանում շիայական զինյալներին վճռական հարված հասցնելու համար:
Ընդ որում՝ «Հիզբոլլահի» աղբյուրները պնդում են, որ խմբավորումը տասնյակ հազարավոր՝ մեծ հեռավորությամբ գործող նոր հրթիռներ և նույնիսկ ժամանակակից հակաօդային և հակահրթիռային համակարգեր է ստացել:








































