ՄԱԿ-ը կոչ է արել Լիբիայի իշխանություններին լիարժեք հետաքննություն անցկացնել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան հանգամանեքները պարզելու համար:
«Դեռևս պարզ չէ` ինչպես է նա մահացել: Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել»,- ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Ռուպերտ Կոլվիլը:
Երեկ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես կոչ էր արել բացահայտել Քադաֆիի մահվան բոլոր հանգամանքները և անցկացնել անկախ հետաքննություն:








































