Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական կայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը գլխավորում է Fortune ամսագրի ամենահաջողակ երիտասարդ գործարարների ցուցակը:
Fortune 40 under 40 վարկանիշային աղյուսակում տեղ են գտնում մինչև 40 տարեկան գործարարները: 2009 թ. և 2010 թ. Ցուկերբերգը զբաղեցրել է երկրոդ տեղը: 2009 թ. առաջին հորիզոնականը տրվել է Google ընկերության համահիմնադիրներ Լարի Փեյջին և Սերգեյ Բրինին, իսկ 25-ամյա Ցուկերբերգն այդ ժամանակ ցուցակում տեղ գտած ամենաերիտասարդ գործարարն էր:
2010 թ. ամսագրի առաջին հորիզոնականում տեղ է գտել Netscape և մի շարք այլ ընկերությունների հիմնադիր Մարկ Անդրեսոնը: Այս տարի ամսագիրն ամենահաջողակ երիտասարդ գործարար է ճանաչել 27-ամյա Մարկ Ցուկերերգին: Մասնավորապես, նշվում են Ցուկերբերգի այնպիսի նվաճումներ, ինչպիսիք են Facebook-ի լսարանի աճը մինչև 800 մլն, իսկ սոցիալական ցանցի գինը գնահատվել է մինչև 50 մլրդ դոլար:
Այս տարվա վարկանիշային աղյուսակում Լարի Փեյջը հայտնվել է երկրորդ, Սերգեյ Բրինը` 11-րդ հորիզոնականում:










































