Դանիացի գիտնականները հերքում են, որ բջջային հեռախոսները մեծացնում են ուղեղի քաղցկեղի առաջացման հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հետազոտությանը մասնակցել է 350 հազար մարդ:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ 10 տարի բջջային հեռախոս օգտագործած մարդկանց մոտ քաղցկեղով հիվանդանալու վտանգի աստիճանը նույնքան է, որքան բջջային հեռախոսներ չօգտագործողների մոտ:
Այնուամենայնիվ, որոշ բրիտանացի գիտնականներ քննադատության են ենթարկել այս հետազոտության արդյունքները:










































