Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Բանակը երբեք չի խուսափում իր պատասխանատվությունից, բայց սա մնում է շատ ծանր դաշտ

Խոսելով բանակ-հասարակություն փոխհարաբերությունների և վերջին շրջանում բանակում ստեղծված իրավիճակի մասին՝ ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշեց, որ իրենք աշխատում են երկու ուղղությամբ՝ հասարակական օժանդակությունը բանակին և հասարակության վերահսկողության իրականացումը բանակում, բանակային գործընթացների նկատմամբ, որոնք խիստ շաղկապված են: Այսինքն՝ իրականացվող վերհսկողության նպատակը հիմնականում մեկն է՝ ամրապնդել ներքին վերահսկողության մեխանիզմը:
Վերհսկողություն ասելով՝ նշեց, որ անցկացնում են ստուգայցեր: Իսկ ուշադրության կենտրոնում հայտնվում են իրավական պաշտպանվածության, կենցաղային հարցերը, որոնք ապահովում են զինծառայողի ինքնազգացողությունը:

Լրագրողի դիտարկմանը, թե ամեն դեպքում հասարակությանը հուզում է բանակում առկա վիճակը, քանի որ իրավիճակը մտահոգիչ է բոլորի համար, Գ. Հարությունյանը արձագանքեց. «Հասարակական մտահոգությունը նույնպիսի ուժգնությամբ կա նաև բանակում: Սա ելակետային նախապայման պետք է ընդունել, որը բացառելու դեպքում առաջանում է խզում բանակի և հասարակության միջև»:

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ներկա պահին որն է ավելի շատ մտահոգիչ հանգամանք՝ ասաց, թե վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի մահացության մակարդակը իջնում է: «Բոլորս էլ ցանկանում ենք, որ դա լինի կտրուկ: Ինչ կարող եմ ասել այս դաշտի մասին՝ բարդ դաշտ է: Բանակը երբեք չի խուսափում իր պատասխանատվությունից: Բայց սա մնում է շատ ծանր դաշտ, և ես այստեղ լուծումները տեսնում եմ հետագա մասնագիտացված աշխատանքի խորացման մեջ: Ընդհանրապես, բանակի առաջընթացը կապում են նրա մասնագիտական ներուժի բարձրացման հետ, ինչպես նաև մասնագիտացված կառույցների ստեղծման հետ»:

Լրագրողի հարցին՝ եթե նշում է, որ դեպքերը կտրուկ նվազել են, կարո՞ղ է թվեր հրապարկել, նա պատասխանեց, որ ներկա պահին իր ձեռքի տակ չկան, բայց տարեվերջին նախարարությունը կհրապարկի: «Նվազում, իրոք, լինում է։ Անցյալ տարվա թվերը պաշտոնպես հրապարակել ենք արդեն՝ 54 մահ: Բայց այդ նվազումը ոչ հասարակությանը, ոչ բանակին, ոչ կոնկրետ ՊՆ նախարարին չի բավարում: Խնդիր է դրված ավելի կտրուկ արդյունքներ տեսնել»:

Արձագանքելով լրագրողի հարցին՝ Գ. Հարությունյանը խոսեց նաև Արարատ քաղաքից զինծառայողի մասին, որը, հրապարակման համաձայն, ծեծի արդյունքում հոգեկան խանգարում էր ստացել: Նրա խոսքերով՝ ինքը զրուցել է մասնագետների հետ,որոնք ասել են, թե սա հոգեկան հիվանդություն է, որը նաև գենետիկ դրսևորում ունի: Ծեծի հավանական վարկած, ըստ նրա, չկա, չնայած քրեական գործ է հարուցվել:

Մեր դիտարկմանը, թե ինքը հավատացե՞լ է, արձագանքեց. «Եթե հավատացած եք, որ ինչ-որ մեկը բոլոր դեպքերին հետամուտ կլինի՝ սխալվում եք, և նման բաները մի մարմնով չեն սահմանափակվում»:

Ինչ վերաբերում է այն հարցին , թե ստեղծված իրավիճակում արդյո՞ք դրան չի նպաստում գործերի ոչ օբյեկտիվ բացահայտումը, ավելացրեց. «Ես կարող եմ արձանագրել հետևյալը, որ կա արմատացած խոր անվստահություն իրականացվող քննությունների նկատմամբ: Բայց այսօր խնդիրը նաև այդ երևույթը հաղթահարելու մեջ է: Տարիների ընթացքում ձևավորվել է դա: Արձանագրում եմ նաև, որ շատ կարևոր է այս անվստահության հաղթահարումը: Այսօր պատասխանտուները փորձում են քայլեր ձեռնարկել, որ գոնե նոր տեղի ունեցող դեպքերի վերբերյալ քննությունները լավ լինեն: Համենայնդեպս, մենք տեսնում ենք այդպիսի հայտարություններ և հավաստացիումներ: Ես ուզում եմ վստահ լինել, որ դա այդպես է»,- հույս հայտնեց Գեղամ Հարությունյանը:

Սակայն նա չկարողացավ նշել, թե 54 դեպքերից քանի սպանության գործեր են բացահայտվել, քանի որ իր ձեռքի տակ չկա վիճակագրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում