Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Չի կարելի թաքնված ականներ դնել և ընտրություններից հետո պայթեցնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սահմանադրագետ, ՀՀ Սահմանադրության և Երեւանի մասին օրենքի համահեղինակ Հրայր Թովմասյանը
– Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը բուռն քննարկում է առաջացրել երկրում: Խորհրդարանական ընդդիմությունն արդեն իսկ դեմ է արտահայտվել նախագծում առկա որոշ փոփոխություններին և ներկայացրել է սեփական նախագիծը: Պարոն Թովմասյան, Ձեր գնահատմամբ, ինչքանո՞վ է արդարացված ԸՕ-ի փոփոխությունը, և ինչքանո՞վ այն կարող է նպաստել արդար ընտրությունների անցկացմանը:
– 1998թ. սկսած չի եղել մի ընտրական օրենսգրքի փոփոխություն, որին մասնակցություն չունենամ, նաև հեղինակել եմ հենց առաջին Ընտրական օրենսգիրքը: Այն ժամանակ ինձ թվում էր, թե մեր ընտրությունների աքիլլեսյան գարշապարը հենց ընտրական օրենսգիրքն է, և պետք է ընդունել շատ լավ ԸՕ, ու բոլոր խնդիրները միանգամից կլուծվեն: Բայց, ցավոք սրտի, հենց 1999թ. և դրանից հետո եղած ընտրությունները վկայեցին, որ լավ Ընտրական օրենսգիրք ունենալը լավ բան է, սակայն ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նախապայմաններից միայն մեկն է: Հասարակական ընկալումով լավագույն ընտրությունները Հայաստանում կայացել են 1990-1991թթ., որոնք անցկացվել են ամենավատ ԸՕ-ի պայմաններում: Իհարկե, լավ է, որ այս ԸՕ-ի փոփոխությունների շուրջ քննարկումները սկսվել են հիմա, և իմ կարծիքով` դա պայմանավորված է վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությամբ, քանզի այսօր կա անվստահության մթնոլորտ: Եթե այսօր ընտրական պրոցեսի ապագա մասնակիցներն արդեն հայտարարում են, որ ամեն ինչ կեղծվելու է, և ստեղծվում է նման հասարակական ֆոն, ապա դա շատ անբարենպաստ է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:
– Անդրադառնանք ընտրական հանձնաժողովների ձևավորմանը. Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ավելի կենսունակ` ընդդիմության առաջարկա՞ծը, թե՞ ԸՕ-ի փոփոխությունների նախագծում ամրագրվածը:
– Եթե այսօր ընդդիմությունը առաջարկում է, որ իշխանությունը և ընդդիմությունը հանձնաժողովներում հավասարապես ներկայացված լինեն` «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն պայմանական հինգ մարդ են առաջադրում, ևս հինգը` խորհրդարանական կոալիցիան, շատ բարի, բայց հնարավոր է հանձնաժողովները ձևավորելուց առաջ ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն ձևական առումով հայտարարեն, որ դուրս են գալիս կոալիցիայից, այդ դեպքում ինչ է լինելու: Միշտ չէ, որ ընդդիմության առաջարկների ընդունման դեպքում բոլոր հարցերը միանգամից կլուծվեն, միևնույն է, ելքեր գտնելու են, և, ցավոք սրտի, մեր իրականության մեջ նման ելքեր գտնողները բավականին շատ են: Մեզանում միշտ ընտրությունների աքիլլեսյան գարշապարը համարում են ընտրական հանձնաժողովները: Այս նախագծով ամբողջությամբ փոխվել է ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը: Ընտրական հանձնաժողովի անդամը մեզանում դիտարկվում է որպես իրեն նշանակած քաղաքական ուժի շահերի պաշտպան և ոչ հանձնաժողովի անդամ, սակայն ամբողջ աշխարհում այդպես չէ: Եվ հենց այս վիճակից խուսափելու համար առաջարկվում է մեկ այլ տարբերակ, որը ընդդիմության համար ընդունելի չէ, սակայն որի հիմքում դրվում է պրոֆեսիոնալիզմը և անաչառությունը: Համաձայն նախագծի` հանձնաժողովները ձևավորվելու են ՄԻՊ-ի, Փաստաբանների պալատի և Վճռաբեկ դատարանի առաջադրած հնգական թեկնածուներից, յոթին նշանակելու է հանրապետության նախագահը: Բոլոր քննադատություններով հանդերձ, այնուամենայնիվ, ՄԻՊ ինստիտուտը գնալով կայանում է և վստահություն է ձեռք բերում, Փաստաբանների պալատը պետական կառուց չէ, և նրա վրա իշխանությունը ազդեցություն չունի, որոշակի հարցեր առաջանում են Վճռաբեկ դատարանի առնչությամբ, քանզի հանրության կողմից վերջինիս անկախության ընկալումն այդքան էլ հստակ չէ: Իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման հարցում փոփոխություններ չկան, միակն այն է, որ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունները իրենց ստացած ձայներին համամասնորեն պետք է նաև ընդգրկված լինեն հանձնաժողովների ղեկավար կազմում, սա, իհարկե, դրական է: Այդուամենայնիվ, այս տարբերակով արտախորհրդարանական ուժերն են դուրս մնում հանձնաժողովներից, և պետք էր մշակել այնպիսի տարբերակ, համաձայն որի տեղամասային ընտրական հանձնաժողովներում լինեին երկու պրոֆեսիոնալ հանձնաժողովականներ, որոնք կլինեին պետական ծառայողներ, և որոնց ֆունկցիան կլիներ ընտրությունների կազմակերպումը, իսկ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները ունենային իրենց գոնե մեկ անդամը հանձնաժողովներում: Կա վտանգ, որ արհեստական կուսակցություններ և թեկնածուներ կգրանցեն, սակայն դա կանխելու ձևերն էլ կան:
– Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է, որ գրանցամատյանները ընտրություններից անմիջապես հետո փակցվեն ընտրատեղամասում, որին դեմ է իշխանությունը: Պարոն Թովմասյան, ո՞րն է ճիշտ տարբերակը:
– Ինձ համար միանշանակ չէ, եվրոպական այդ ստանդարտը, որ գաղտնի է նաև քվեարկության մասնակիցների թիվը, բայց դա Վենետիկի հանձնաժողովի կողմից ներառված է ընտրական լավ վարվեցողության կանոնների մեջ: Բայց գրանցամատյանները փակ չեն, դրանք բաց են բողոքարկման դեպքում: Սակայն պետք է հաշվի առնել, թե ինչ կարող է լինել դրանք փակցնելու դեպքում: Հնարավոր է հանձնաժողովի անդամը մի 10 հոգու դեմ ստորագրություն դնի, հետո դրանք կփակցնեն ու կբողոքարկեն, և մի քանի տեղամասում նման բան անելով ամբողջ երկրում խառնաշփոթ կստեղծվի: Եվ հետո ինչպես են պարզելու այդ մարդը ընտրություններին եղել է, թե ոչ` չի կարելի դանդաղ աշխատող ականներ դնել և ընտրություններից հետո պայթեցնել այդ բոլորը:
– Քննարկվում է նաև այն հարցը, որ Հայաստանում ընդհանրապես պետք է վերացնել մեծամասնական ընտրակարգը, քանզի հիմնական հանցագործությունները հենց այդ ընտրակարգով առաջադրված թեկնածուների թիմերն են իրականացնում: Դուք համաձա՞յն եք այդ գնահատականին, և ըստ Ձեզ, ո՞ր ընտրակարգն է ավելի կենսունակ մեր երկրում:
– Իսկ ՌԴ-ում կրիմինալը գալիս է հենց համամասնականից: Մեծամասնականի վերացումով կրիմինալն արգելել հնարավոր չէ, նա կգա ցուցակով, ինչն ավելի հեշտ է: Այստեղ նորից մտածողության խնդիր է. մեզանում պետության կառավարումը շատ հեշտ գործ են համարում, որը ցանկացածը կարող է անել: Հայտնի անեկդոտի նման, երբ մեկը որոշում է կոլխոզի նախագահ դառնալ, հարցնում են` կարո՞ղ ես, ասում է. «Վախենում ես վիլիսից վեր ընկնեմ»: Սա է մեր հասարակությունը, մարդիկ պետք է ընկալեն, որ եթե մեկը ասֆալտ փռող է, լիֆտեր է վերանորոգում, ուսման վարձ է տալիս, նա չի կարող քաղաքական գործիչ լինել: Հայ մարդը լավ գիտի` ով է լավ վարորդ, լավ շինարար կամ բժիշկ, սակայն չգիտի` ով է լավ քաղաքական գործիչ:
– Կարելի՞ է ասել, որ Ընտրական օրենսգրքի մեջ չէ հայաստանյան ընտրական պրոցեսների խնդիրը:
– Իհարկե, ամենախորը խնդիրը շարունակում է մնալ քաղաքական մշակույթը, քանզի մեր իրականության մեջ ընտրախախտումները նոր որակական բնույթ են ստանում, ինչպիսին է ընտրակաշառքը: Այսինքն` ինչ ուզում ես գրի, ընտրակաշառքը կա և բացահայտել հնարավոր չէ: Մեր հասարակական ընկալման մեջ այն մարդը, ով ընտրակաշառք բաժանողը կամ վերցնողն է, ուրիշի փոխարեն քվեարկողը` գող կամ հանցագործ չի համարվում. նրանք ճարպիկներ են, բաշարող, շուստրի, բայց ոչ հանցագործ: Մենք խնդիր ունենք հասարակական մտածողության մեջ փոփոխություններ կատարելու, մարդկանց հասցնելու այն գիտակցությունը, որ այդ անշոշափելի ձայնը շատ ավելին է, քան ընտրակաշառքը: Ցավազրկողով մինչև հիմա ոչ ոք չի բուժվել, և եթե հասարակությունը հիվանդ է, նրան ցավազրկող չեն տալիս, այլ բուժման կուրս են անցկացնում, իսկ ընտրակաշառքը ցավազրկող է:
Ընդհանրապես, 1999-ից բոլոր միջազգային կառույցները ասում էին, որ գործող ԸՕ-ն բավարար է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Սա նույնն է, եթե դու ունես «Ժիգուլի» և պետք է դրանով ամեն առավոտ Արաբկիրից հասնես Կենտրոն, իհարկե կարելի է այն փոխել, սակայն դա էլ է բավարար, որպեսզի դու հասնես գործի, սակայն կա մեկ ուրիշ խնդիր` ուր են քո ճանապարհները, և ովքեր են քո վարորդները: Ինչքան էլ ուզում ես փոխիր մեքենան, եթե վարորդը մեկն է, որը մեքենային վերաբերվում է այնպես, ինչպես կառապանը ձիուն, ապա այդ մեքենան տեղից չի շարժվի: Մենք հենց այդ խնդրի վրա քիչ ենք ուշադրություն դարձնում և ամբողջությամբ կենտրոնացել ենք օրենքների վրա: Ոչ մի բան պետք չէ փոխել այս ԸՕ-ում, ճիշտ կլիներ շեշտադրումները այլ ուղղությամբ կատարել, այս պարագայում Ընտրական օրենսգիրքը ամենաանպաշտպանն է` քավության նոխազը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում