Monday, 08 06 2026
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր

Արմեն Երիցյանը «ճիշտ ուղու վրա է»

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկեց համաժողով՝ նվիրված ՀՀ աղետների, ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությանը: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից:

Ինչպես իր բացման խոսքում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նախարարություն ստեղծելը աղետների, ռիսկերի նվազեցման առաջին քայլն է եղել: «Մենք ճիշտ ուղու վրա ենք, և մեր կողքին են նախարարությունները, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները»,- նշեց Ա. Երիցյանը` ընդգծելով, որ աշխատանքների ռազմավարությունը ներկայացնելու ժամանակն է:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է ներկայացնել ՀՀ ԱՌՆ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները, նախանշել այդ համակարգի զարգացման ուղղությունները և շարունակել ԱՌՆ համակարգի արագ և կայուն զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Համաժողովի ընթացքում Կապան և Ալավերդի քաղաքների ներկայացուցիչները կստորագրեն ՄԱԿ-ի «Իմ քաղաքը պատրաստվում է աղետների, ռիսկերի նվազեցման քարոզարշավին» միանալու վկայականը: Տեղի ունեցավ նաև աղետների նվազեցման միջազգային օրվան նվիրված «Ձայն բազմաց» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը և մրցանակակիրների պարգևատրումը: Համաժողովը տևելու է մեկ օր, որի ընթացքում իրենց զեկույցներով են հանդես գալու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը և ուրիշներ: Համաժողովի փակումը տեղի կունենա ժամը 17.30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում