Խորվաթական Ռիեկա քաղաքի ընկերությունը դասընթացներ է կազմակերպել, որոնք պետք է սովորեցնեն թոշակառուներին Facebook-ից օգտվել: Այս մասին հաղորդում են խորվաթական ԶԼՄ-ները:
Ծեր մարդկանց օգնում են իրենց էջը բացել այդ կայքում, գտնել իրենց հին ու նոր ընկերներին, նկարներ տեղադրել, մասնակցել քննարկումներին և խմբեր բացել:
Այս դասընթացների կոորդինատորները հիանում են ծեր մարդկանց ձգտումով, որոնք շատ են ուզում տիրապետել շփման այս եղանակին։ Նրանք անգամ ուզում են սովորել Skype-ից օգտվել:
Դասընթացները տևում են 45 րոպե և սովորողները դրա համար վճարում են 25 դոլար:









































