ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ջոն Բրայսոնի թեկնածությանը առևտրի նախարարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Բրայսոնի օգտին քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի 74 պատգամավոր, դեմ է արտահայտվել 26-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր Բրայսոնի թեկնածությունը 2011 թ. մայիսի վերջին: Նախարարական այդ պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին նախարար Գարի Լոկը դարձել էր ԱՄՆ դեսպանը Չինաստանում:
Բրայսոնի մասնակցությունը շրջապատող միջավայրի պաշտպանության ծրագրերին պատճառ էր դարձել, որպեսզի մի շարք հանրապետական պատգամավորներ դեմ արտահայտվեն նրա թեկնածությանը:











































