ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քննադատում է Վրաստանի կառավարությունում տեղի ունեցած կադրային փոփոխությունները և հավաստիացնում է, որ նման որոշումները չեն կարող կանգնեցնել իշխանության փլուզումը: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն:
Բակուր Կվերզելիին գյուղատնտեսության նախարարի պաշտոնում փոխարինեց Սամագրելո շրջանի նախկին նահանգապետ Զեմո Սվանետի Զազա Գորոզիան:
«Միևնույն է, նման քայլերով անհնար է կանգնեցնել այն, ինչն արդեն ընթացքի մեջ է. դա Վրաստանի իշխանական համակարգի փլուզումն է»,- ասվում է Ալասանիայի կուսակցության հայտարարության մեջ:









































