Եվրամիությունը հնարավոր է արգելի հրապարակել պարտք ունեցող և արտաքին ֆինանսական օգնության անհրաժեշտություն ունեցող երկրների վարկային վարկանիշը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, առաջարկն արվել է ԵՄ ներքին շուկայի հանձնակատար Միշել Բարնիեի կողմից: Փաստաթուղթը կընդունվի ԵՄ անդամ երկրների և Եվրախորհրդարանի կողմից հավանություն ստանալուց հետո:
Մի շարք փորձագետներ կարծում են, որ գործակալությունների վրա նման սահմանափակումները կարող են խոչընդոտ հանդիսանալ եվրագոտու ֆինանսական համակարգի նկատմամբ ներդրողների վստահության վերականգնման գործընթացի ճանապարհին:











































