Ոստիկանությունից «Առաջին լրատվականին» տեղեկացնում են, որ hոկտեմբերի 19-ին` ժամը 11:45-ին, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի նախասրահից բերման է ենթարկվել 22-ամյա երկու երիտասարդ:
Խուզարկությամբ նրանցից մեկի դրամապանակում` թղթե փաթեթի մեջ, հայտնաբերվել և առգրավվել է կանեփանման, թմրանյութի նմանվող զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:








































