Thursday, 11 06 2026
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ

ԱՊՀ-ն Ռուսաստանի հետ տնտեսական և քաղաքական հարաբերություններ ստեղծելու հեշտացված ճանապարհ է. Մանվել Սարգսյան

ԱՊՀ-ն կառույց է, որն իրենից Ռուսաստանի հետ տնտեսական և քաղաքական հարաբերություններ ստեղծելու հեշտացված ճանապարհ է ներկայացնում. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:

«Սա մի հարթակ է, ուր Ռուսաստանը հնարավորություն ունի խոսելու հետխորհրդային երկրների հետ, ճշտելու նրանց ինտեգրացիոն կողմնորոշումները, նոր նախաձեռնություններ սկսելու և այլն: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Ռուսաստանը փորձ է անում ուժեղացնել ԱՊՀ-ն: Այդ փորձերը հիմա էլ շարունակվում են: Դրա վկայություններից մեկն էլ անդամ երկրների մասնակցությամբ ստեղծված ռազմական կառույցն է` ՀԱՊԿ-ը»,- նկատեց փորձագետը:

Անդրադառնալով կառույցի` Հայաստանի վրա ունեցած տնտեսական և քաղաքական ազդեցությանը` Մանվել Սարգսյանը նկատեց, որ մեր երկրի համար ԱՊՀ-ն բազմակողմանի նշանակություն ունի: «ԱՊՀ-ի դերը Հայաստանի համար բավական էական է: Բացի այն, որ անդամ երկրները ճանաչում են միմյանց սահմանները, նաև հնարավորություն են ստանում տնտեսական կապեր հաստատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ միմյանց հետ»,- նկատեց փորձագետը:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ նշել էր. «Այսօր պատմական օր է, որովհետև, եթե անկեղծ լինենք, մենք ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրի վրա իրականում աշխատել ենք 20 տարի։ Այս տարի լրանում է ԱՊՀ-ի հիմնադրման 20-ամյակը, և ինձ թվում է` այս նշանակալից օրը հաստատում է, որ ԱՊՀ-ն շարժվում է ճիշտ ուղղությամբ»:

Նշենք նաև, որ ԱՊՀ անդամ երկրներ են հանդիսանում նախկին խորհրդային 11 երկրներ։ Վրաստանը այդ կառույցից դուրս էր եկել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում