Պետական այցով Աֆղանստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ թալիբները պետք է ընտրություն կատարեն հօգուտ խաղաղ ապագայի, այլապես կբախվեն «կոշտ դիմադրության»:
Աֆղանստանից Քլինթոնը կմեկնի Պակիստան: Ըստ ԱՄՆ պաշտոնական անձանց՝ բանակցությունների ժամանակ նա գլխավոր շեշտը կդնի գրոհայինների դեմ պայքարում Իսլամաբադի և Քաբուլի ավելի սերտ համագործակցության վրա:
Ըստ նույն աղբյուրների` պետքարտուղարը կներկայացնի Աֆղանստանում ընդհանուր խնդրի նոր բանաձև`«պայքարել, բանակցել և կառուցել»:











































