«Առաջին լրատվականի» տվյալներով` հոկտեմբերի 19-ին` ժամը 21:00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աշտարակ քաղաքի ավտոկայանից բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի:
Վերջինս ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ ս.թ. հունիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում Բյուրական գյուղի արոտավայրից գողացել է 1 երինջ:
Երինջը հետագայում վաճառել է 210 հազար դրամով և գումարը յուրացրել:
Կատարվում է հետաքննություն:







































