Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի այն հայտարարությանը, թե նախաքննական մարմինը փաստաթուղթ կհրապարակի 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների գործի քննության վերաբերյալ նշեց, որ այդ փաստաթղթով եթե անգամ Մարտի 1-ի էջը փակել-բացելու հարց լինի, ապա փակել-բացելը հիմնականում երկրի նախագահից է կախված:
«Ինչպես մինչև Եվրախորհուրդ գնալն էր արգելում, որ բացահայտում լինի: Բոլորին էլ հայտնի է, բոլորն էլ տեղյակ են՝ ով է հրաման տվել, կատարողներն ովքեր են , զոհերը ինչ հանգամանքներում են զոհվել: Մի խոսքով, Վահագն Հարությունյանը երևի վերադաս ունի, և վերևից է այդ ամենը կառավարվում: Դա է պատճառը, որ նա ի վիճակի չէ բացահայտելու:
Տիկին Ջեմման նկատեց, որ չի հասկանում՝ ինչու են մինչև հիմա ժանգոտված մեքենան փնտրում և ոչ թե Դավիթ Պետրոսյանին հիվանդանոց տեղափոխողներին, իրենց հարցաքննում կամ ուր է իր տղայի հեռախոսը, որտեղ պատկերված է կրակող ոստիկանի գլուխը:










































