Ամերիկյան UARS արբանյակից հետո մոտ օրերս Երկիր մոլորակի վրա կընկնի մեկ այլ`գերմանական տիեզերական արբանյակ, որի չափերը մոտ են մեքենայի չափերին: Ինչպես հաղորդում է բրիտանական The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով Գերմանիայի ավիացիայի և տիեզերագնացության կենտրոնին, արբանյակը մթնոլորտ կմտնի գալիք հանգստյան օրերին: Սպասվում է, որ կընկնի արբանյակի ընդամենը 30 կտոր` 1.7 տոննա ընդհանուր քաշով: Փորձագետները կարծում են, որ կտորները, ամենայն հավանականությամբ, կընկնեն ծովերի մեջ և անմարդաբնակ վայրերում, ուստի մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում:
Սեպտեմբերի վերջին Խաղաղ օվկիանոս էին ընկել ամերիկյան UARS արբանյակի կտորները:








































