Thursday, 04 06 2026
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը

Եթե ՄԻՊ-ը պետք է դիմի դատարան և մերժվի, նշանակում է` իշխանությունները նրան դնում են անհեթեթ և խեղկատակ վիճակի մեջ. Ա. Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հույս ունի, որ Հայաստանի ՄԻՊ-ի` զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի, և նրա դիմումը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի կբավարարվի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:

«Եթե Կարեն Անդրեասյանը պետք է դիմի դատարան և մերժվի, նշանակում է` իշխանությունները նրան դնում են անհեթեթ և խեղկատակ վիճակի մեջ: Սակայն կարծում եմ` նրանք չեն ցանկանա ՄԻՊ-ին ծիծաղելի իրավիճակի մեջ գցել»,- նկատեց Արմինե Օհանյանը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ եթե Կարեն Անդրեասյանը նման նախաձեռնություն է սկսել, գաղափարն արդեն իսկ իր մեջ դրական հատիկ է պարունակում: «Մտավախություն կա, որ նախընտրական շրջանում լրատվամիջոցների դեմ դատական բազմաթիվ գործեր կհարուցվեն, բայց միաժամանակ հույս ունենանք, որ գոնե մոտակա մեկ տարում ազատ կշնչենք ու դատարանների ճնշումներից զերծ գործունեություն կծավալենք»,- ամփոփեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը:

Նշենք, որ հայաստանյան 8 պարբերականների խմբագիրներ, այդ թվում` Արմինե Օհանյանը, այսօր Սահմանադրական դատարանին կոչ են արել կասեցնել Քաղաքացիական օրենսգրքի «Զրպարտության» և «Վիրավորանքի» հոդվածների կիրառումը: Նրանց ստորագրած հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» և «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի: Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՄԻՊ-ը 2009 թվականին օրենսդրական փոփոխության մի գաղափար էր առաջարկել, որի էությունը կայանում էր զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնելու և այդ արարքների համար քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանելու մեջ: Անցյալ տարվա մայիսին օրենսդրական փոփոխությունն ընդունվել էր, ինչից հետո տպագիր մամուլի դեմ ավելի քան 15 հայց է ներկայացվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում