YouTube վիդեոհոսթինգում մեծ աղմուկ է բարձրացրել «Մեր գժանոցը քվեարկում է Պուտինի օգտին» երգիծական հոլովակը: Reuters-ի վերլուծաբանները հոլովակի նկատմամբ մեծ հետաքրքրությունը կապում են հասարակության շրջանում Պուտինի վերադարձի հետ կապված դժգոհությունների հետ:
Ուշագրավ է, որ նոր երգիծական հոլովակի խոսքերի հեղինակը 2002թ. ձայնագրված մեկ այլ`«Ես էլ եմ այժմ այնպիսի մեկին ուզում, ինչպիսին Պուտինն է, այնպիսին, ինչպիսին Պուտինն է` լի ուժերով, այնպիսին, ինչպիսին Պուտինն է, որ չխմի…» բառերով երգի հեղինակն է:
Մեկ շաբաթվա ընթացքում հոլովակը դիտել է ավելի քան 200 հազար մարդ: Երգը կատարվում է հոգեկան հիվանդի անունից, որը չի հասկանում, թե ինչու «Գազպրոմի», «ԼուկՕյլի» վերաբերյալ հարցերի դիմաց սանիտարներից միայն ներարկումներ է ստանում:








































