«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հոկտեմբերի 21-ին և 22-ին կլինեն Երևանում, այսօր «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ըստ նրա՝ համանախագահները հանդիպում կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: