«Խոսքի իրավունք» միավորումը «Առաջին լրատվականին» տեղեկացնում է, որ սկսում է «Անտեսված խոսք» խորագիրը, որի նպատակը տարբեր չինովնիկներին հիշեցնելն է մարդկանց կողմից անպատասխան թողած հարցերի մասին:
Միավորումը տեղեկացնում է, որ պարբերաբար պաշտոնյաների սոցիալական ցանցերի էջերից իրենք ներկայացնելու են այդ հարցերը:
«Դուք կարող եք մեզ հայտնել նաև այն խնդիրների մասին, որոնք դուք բարձրացրել եք դիմումներում և նամանակներում: Գրեք [email protected] էլ. փոստին և մենք կփորձենք սայլը տեղից շարժել»,- նշում են միավորման անդամները:
«Խոսքի իրավունքը» հուսով է, որ իրենց առաջին իսկ անդրադարձից հետո պատկան մարմինները կարձագանքն ու իրենց խորագրի կարիքը հետագայում կնվազի:









































