Պաշտոնավարման 100 օրը բոլորած պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահություն հայտնեց, որ «Դվին» հյուրանոցը կկառուցվի մինչև 2014 թ.:
2004 թ. կնքված պայմանագրով նախատեսվում էր 5 տարում 5 աստղանի հյուրանոց կառուցել։ Այս տարի ներդրումների կատարման ժամկետը ևս 1 տարով երկարաձգվեց, իսկ դրանք չկատարելու դեպքում սեփականատերը ներդրումների 10%-ի չափով տույժ է վճարելու:
Ա. Սահակյանը հայտնեց, որ պետական գույքի կառավարման վարչությունը սկսել է բարեփոխումների շրջան, մշակվել է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագիծ, որը ներկայացվել է կառավարության քննարկմանը:









































