2012 թ. Շվեդիայի հյուսիսային Յուկասխյարվի քաղաքում գտնվող Սառցե հյուրանոցի (Icehotel) մոտ կկառուցվի սառցե մզկիթ: Հյուրանոցի գործադիր տնօրենը հայտնել է, որ, իրենց տնօրինության նախաձեռնությամբ, ամեն տարի Ծննդյան տոներին հյուրանոցից ոչ հեռու կառուցվում է սառցե եկեղեցի, որտեղ Սուրբ Ծննդյան երկրորդ օրը պատարագ է մատուցվում:
Նա նշել է, որ այս նախագիծը միանգամայն բարեհաջող է կրոնական արժեքների քարոզման և օտարերկրացի զբոսաշրջիկներին գրավելու տեսանկյունից: Սառցե եկեղեցում ամեն տարի պսակադրվում է 150 զույգ ամբողջ աշխարհից:
«Մենք բաց ենք բոլորի համար և ցույց ենք տալիս դավանանքի ազատություն: Մենք հույս ունենք որ սառցե մզկիթի կառուցումը նույն արդյունավետությունը կունենա իսլամական կրոնի համար: Մզկիթը կկառուցվի եկեղեցու կողքին` որպես երկու կրոնների միջև երկխոսության խորհրդանիշ»,- ասել է հյուրանոցի տնօրենը:









































