Wednesday, 01 07 2026
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

ՖԻՖԱ-ի դասակարգմամբ՝ Հայաստանի հավաքականի 46-րդ տեղում է

Հոկտեմբերի 14-ին «Առաջին լրատվական»-ը, վկայակոչելով Football-rankings.info կայքին, ներկայացրել էր այսօր հրապարակվելիք ՖԻՖԱ-ի վարկանիշային նոր աղյուսակը։

ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակում, ինչպես և սպասվում էր, Հայաստանի հավաքականը, որը հոկտեմբեր ամսին Մակեդոնիայի հավաքականի հետ տնային հանդիպումը շահել է 4։1 հաշվով և Իռլանդիայի հետ արտագնա հանդիպման ժամանակ զիջել է 1։2 հաշվով, ունեցել է 2 միավորի և 2 հորիզոնականի կորուստ և 608 միավորով հանգրվանել 46-րդ տեղում։

Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հետ B խմբում ընդգրկված մեր մրցակիցներից Ռուսաստանի հավաքականը պահպանել է իր 13-րդ տեղը՝ չնայած նրա միավորների քանակն աճել է 21-ով՝ հասնելով 975-ի։

Իռլանդիայի հավաքականի միավորների քանակն աճել է միանգամից 63-ով, ինչի շնորհիվ նա վարկանիշային աղյուսակում բարձրացել է 4 հորիզոնականով և 812 միավորով հայտնվել է 25-րդ տեղում։

Սլովակիայի հավաքականի միավորները նվազել են 33-ով, իսկ նրա դիրքը՝ 2 աստիճանով։ 629 միավորով Սլովակիան զբաղեցրել է 41-րդ տեղը։

Մակեդոնիայի հավաքականը թեև 5 միավորանոց կորուստ է կրել, սակայն դա չի խանգարել նրան վեր բարձրանալ մեկ հորիզոնականով և 361 միավորով հայտնվել 93-րդ հորիզոնականում։

Անդորրան շարունակում է միավորներ չունենալ։

Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը նահանջել է 3 հորիզոնականով (24 միավորի կորուստ) և հայտնվել է 67-րդ տեղում (475 միավոր)։

Շոշափելի են Ադրբեջանի հավաքականի կորուստները. նա նահանջել է 20 հորիզոնականով և ունեցել 94 միավորի կորուստ։ Արդյունքում՝ Ադրբեջանի հավաքականն իր 265 միավորով միայն 117-րդն է։

Թուրքիայի հավաքականն իր միավորների քանակն ավելացրել է միանգամից 49-ով և վեր բարձրացել 1 հորիզոնականով՝ 26-րդ տեղ (803 միավոր)։

Իրանի հավաքականը 8 հորիզոնականով վեր է բարձրացել (50 միավորի աճ), ինչի շնորհիվ շրջանցել է Հայաստանի հավաքականին ու զբաղեցրել է 42-րդ տեղը (626 միավոր)։

Ամենամեծ առաջընթացը (45 հորիզոնականով) ունեցել է Ուելսի հավաքականը, որը վերջին երկու՝ Շվեյցարիայի դեմ տնային՝ 2։0 հաշվով և Բուլղարիայի դեմ արտագնա՝ 1։0 հաշով տարած հաղթանակների շնորհիվ իր միավորների պաշարն ավելացրել է միանգամից 245 միավորով։ Դրա արդյունքում Ուելսի հավաքականը շրջանցել է Հայաստանի հավաքականին և 619 միավորով հանգրվանել 45-րդ հորիզոնականում։

Առաջատար 20 երկրներն են.
1. (1) Իսպանիա – 1624 (+ 19 միավոր)
2. (2) Հոլանդիա – 1425 (- 146 միավոր)
3. (3) Գերմանիա – 1352 (+ 62 միավոր)
4. (4) Ուրուգվայ – 1230 (+ 46 միավոր)
5. (7) Բրազիլիա – 1144 (+ 12 միավոր)
6. (6) Իտալիա – 1135 (- 7 միավոր)
7. (8) Անգլիա – 1101 (+ 12 միավոր)
8. (11) Հունաստան – 1044 (+ 44 միավոր)
9. (5) Պորտուգալիա – 1044 (- 114 միավոր)
10. (10) Արգենտինա – 1030 (+ 6 միավոր)
11. (17) Դանիա – 1030 (+ 137 միավոր)
12. (9) Խորվաթիա – 1015 (- 42 միավոր)
13. (13) Ռուսաստան – 975 (+ 21 միավոր)
14. (25) Շվեդիա – 955 (+ 163 միավոր)
15. (12) Ֆրանսիա – 953 (- 3 միավոր)
16. (14) Չիլի – 941 (+ 9 միավոր)
17. (15) Ճապոնիա – 924 (0)
18. (18) Շվեյցարիա – 920 (+ 34 միավոր)
19. (16) Կոտ դ’Իվուար – 898 (- 12 միավոր)
20. (19) Ավստրալիա – 868 (- 14 միավոր)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում