Այս պահին Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում առատ ձյուն է տեղում, որն արդեն վերածվել է բքի:
Ձյունը սկսել է տեղալ մոտ երկու ժամ առաջ, իսկ արդեն 15:00-ի սահմաններում այն ուղեկցվել է ուժեղ քամով:
Նշենք, որ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանները հայտնի են չափազանց խիստ ձմեռներով, որոնք տևում են ավելի քան 5 ամիս:








































