Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանն արտակարգ խորհրդաժողով է հրավիրել՝ կապված Չուքուրջայի միջադեպի հետ, որի ժամանակ, վերջին տվյալներով, զոհվել է 26 և վիրավորվել 22 զինծառայող։
Հակաահաբեկչական այդ խորհրդաժողովին մասնակցել են փոխվարչապետեր Բեշիր Աթալայը և Բեքիր Բոզդաղը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Հուլուսի Աքարը։
Ժամեր տևած հանդիպումից հետո Իդրիս Նաիմ Շահինն ու Իսմեթ Յլըլմազը մեկնել են տարածաշրջան։
Հիշեցնենք, որ այսօր Էրդողանը պետք է մեկներ Ղազախստան՝ մասնակցելու թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստին, սակայն Չուքուրջայի միջադեպը խառնեց նրա պլանները։









































