Կատարը, որը ակտիվորեն աշխատում է ՀԱՄԱՍ-ի և Հորդանանի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, փորձում է համոզել Հորդանանին թույլատրել խմբավորման կենտրոնական գրասենյակը Դամասկոսից տեղափոխել Ամման: Այս մասին հաղորդում է «Al-Quds Al-Arabi» պարբերականը:
Հիշեցնենք, ՀԱՄԱՍ կազմակերպության քաղբյուրոն այժմ տեղակայված է Դամասկոսում, սակայն վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցությունները, թե խմբավորումը նոր «ապաստան» է փնտրում:
Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀԱՄԱՍ-ում քննարկվում է Կահիրե տեղափոխվելու հավանականությունը:










































