Շաբաթ օրը տեղի ունեցած ցույցից հետո սկսված անկարգությունների հետևանքով Հռոմին հասցված վնասի չափը կարող է հասնել 5 միլիոն եվրոյի: Այս մասին հայտնել է Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնին: Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում էին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից:
«Հասցված վնասը կարող է կազմել 5 միլիոն եվրո»,- ասել է նախարարը՝ Իտալիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում: Նա նաև նշել է, որ անկարգությունների ժամանակ տուժել են իրավապահ մարմինների 105 աշխատակիցներ և 30 ցուցարարներ:
ՆԳՆ ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել նոր օրենսդրական միջոցառումներ, որոնք թույլ կտան իրավապահ մարմիններին ավելի արդյունավետ կերպով կանխել նման անկարգությունները:








































