Իսրայելցի զիվոր Գիլադ Շալիտին տեղափոխել են Իսրայել: Ցախալը տարածել է նրան դիմավորելու առաջին տեսագրությունը:
Մյուս կողմից՝ Հորդանան գետի Արևմտյան ափին բախումներ են սկսվել իսրայելցի զինվորականների և իրենց հարազատներին սպասող պաղեստինցիների միջև: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, զինվորականներն ամբոխին ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ: Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ պաղեստինցիներն իմացել են, որ Իսրայելը փոխել է պաղեստինցի բանտարկյալներին տեղափոխելու ճանապարհը:











































