ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չնախատեսված այցով մեկնել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այստեղ նա բանակցություններ է սկսել Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչների հետ:
Քլինթոնին ուղեկցող պաշտոնական անձինք լրագրողներին հայտնել են, որ պետքարտուղարը ներկայացրել է Լիբիայի ժամանակավոր կառավարության օգնության նոր փաթեթ, որն իր մեջ ներառում է համագործակցություն հազարավոր ականների որոնման և վնասազերծման գործում:
Բացի այդ, Քլինթոնն օգնություն է առաջարկել քաղաքացիական պատերազմի ընթացքում վիրավորված ապստամբների բուժման հարցում:
Հիշեցնենք՝ երեկ Տրիպոլի էր ժամանել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: Նա Լիբիայի նոր իշխանություններին խոստացել է բազմակողմանի օգնություն երկրի վերականգնման գործում:









































