Բոթսվանայում փոքր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 8 եվրոպացի զբոսաշրջիկ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, Cessna 208 մակնիշի ինքնաթիռում եղել են 10 ուղևոր և անձնակազմի 2 անդամները:
Ավիաաղետից կենդանի մնացածները ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի մանրամասները պարզվում են:









































