Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է ԱՄՆ փոխպետքարտուղար Վիլյամ Բըրնսի ադրբեջանական այցը, որը կայանում է նրա տարածաշրջանային այցի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը։
Ակնկալվում է, որ Բըրնսը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումներում քննարկվելու է տարածաշրջանում տիրող իրավիճակը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը, տնտեսական զարգացումն ու ժողովրդավարական բարեփոխումները։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում նշում են երկրի անկախության 20-ամյակը։









































