Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը չի ավարտվել. Ահմեդ Դավութօղլու

Թուրքական Enson Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին։

Դավութօղլուն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը չի ավարտվել, այն շարունակվում է։ Դավութօղլուն ընդգծել է, որ ներկայիս դրությամբ Թուրքիան խնդիրներ ունի «միայն» Սիրիայի հետ, իսկ իր մյուս հարևան երկրների հետ շատ լավ հարաբերությունների մեջ է։

Սիրիայի հետ կապված՝ Դավութօղլուն ընդգծել է, որ իր երկիրը երբեք չի դաշնակցի այնպիսի երկրի հետ, որը զուլում է կիրառում իր ժողովրդի նկատմամբ. «Ցայժմ ես 61 անգամ այցելել եմ Սիրիա։ Վերջին անգամ ես Սիրիային զգուշացրի վերջ դնել բռնություններին, և պայմանավորվեցինք 14 կետից բաղկացած «ճանապարհային քարտեզի» շուրջ, սակայն դրանք չիրագործվեցին։

Ողջ աշխարհն է ականատես եղել, թե մենք ինչպես ենք արձագանքել, երբ սերբերը Բոսնիայում մզկիթ էին քանդում, երբ Իսրայելը Պաղեստինում մզկիթ էր քանդում։ Այժմ մենք չենք պատրաստվում բացառություն անել մուսուլման երկրի պարագայում և լուռ մնալ, երբ Սիրիայում մզկիթներ են քանդվում»։

Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ, սակայն դա չի կարող նշանակել «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տապալում, քանի որ Թուրքիան գիտակցաբար է գնացել իր հարևանների հետ հարաբերությունների սրմանը՝ նախապես հաշվի առնելով դրանից բխող կորուստներն ու առավելությունները։

Մասնավորապես, Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման շնորհիվ Թուրքիան այսօր վերածվել է արաբական աշխարհի առաջնորդի, «Արաբական գարնան» շնորհիվ Թուրքիայի դիրքերը մեծապես ամրապնդվել են դա վերապրած երկրներում, մասնավորապես՝ Եգիպտոսում և Լիբիայում։

Բացի այդ՝ Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման շնորհիվ Թուրքիան մանևրելու դաշտ է ստացել 2 ոլորտում. Խոսքը, մի կողմից, Իրանի մասին է, որը նրան մեղադրում է սեփական տարածքում իր դեմ ՆԱՏՕ-ի ռադար տեղակայելու և դրանից ստացված տվյալներն Իսրայելին (հնարավոր) փոխանցելու մեջ, իսկ մյուս կողմից՝ դա վերաբերում է Միջերկրական ծովի արևելյան հատվածին, ուր Թուրքիան, պատրվակ բերելով նախորդ տարի Իսրայելի կողմից «Ազատության նավատորմի» վրա գործած հարձակումը (նավերի անպաշտպան լինելը), ինչպես նաև Կիպրոսի կողմից նավթ և գազ արդյունահանելու աշխատանքներ սկսելը, բավական մեծացրել է իր ռազմաքաղաքական ներկայությունը տվյալ տարածաշրջանում։

Ներկայումս Թուրքիան իր հարևանների առումով լուրջ կորուստներ է կրել միայն Սիրիայի պարագայում, որի նախագահ Բաշար Ալ-Ասադը սկսել է այլևս ձեռք չտալ թուրքական կողմին, և Թուրքիայի դիրքերը զգալիորեն սասանվել են այդ երկրում։ Սակայն Սիրիայում իրավիճակը դեռ կարող է շտկվել իշխանափոխության պարագայում։ Դրա համար էլ Դավութօղլուն հայտարարում է, որ Թուրքիան ներկայումս խնդիրներ ունի միայն Սիրիայի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում